Մատչելիության հղումներ

Գերմանացի սոցիալ-դեմոկրատները կքննարկեն Մերկելի կառավարության հետ հետագա համագործակցության նպատակահարմարությունը


«Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հունիսի 24-ին կքննարկի Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարության հետ հետագա համագործակցության հարցը», - այսօր Բեռլինում հայտարարել է կուսակցության նորաստեղծ ժամանակավոր ղեկավար մարմնի՝ եռանախագահության անդամ Մալու Դրեյերը:

Հայտարարությունը հնչել է կուսակցության նախագահ Անդրեա Նալեսի հրաժարականի հաջորդ օրը:

Գերմանացի սոցիալ-դեմոկրատների ղեկավարը զբաղեցրած պաշտոնից հեռացավ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից մի քանի օր անց: Այդ ընտրություններում ընթացքում գերմանացի սոցիալ-դեմոկրատները ծանր պարտություն կրեցին` քվեների քանակով զիջելով ոչ միայն Անգելա Մերկելի քրիստոնեա-դեմոկրատներին, այլև կանաչներին:

Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, սակայն, այսօր համոզմունք է հայտնել, որ սոցիալ-դեմոկրատները չեն լքի կոալիցիոն կառավարությունը` արտահերթ ընտրություններ նախաձեռնելով:

«Ես իրավիճակի ապակայունացման տպավորություն չունեմ: Չեմ կարծում, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում ընթացող զարգացումները որևէ կերպ կազդեն կառավարության աշխատանքի վրա», - նշել է Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG