Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահը ժամանեց Լոնդոն


Մեծ Բրիտանիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ, ժամանում է Լոնդոն, 3-ը հունիսի, 2019թ․
Մեծ Բրիտանիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ, ժամանում է Լոնդոն, 3-ը հունիսի, 2019թ․

Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա պետական այցը Մեծ Բրիտանիա: Քիչ առաջ ԱՄՆ նախագահի օդանավը ժամանել է Լոնդոնի «Սթենսթեդ» օդանավակայան: Այստեղից Թրամփը` առաջին տիկին Մելանիա Թրամփի ուղեկցությամբ, ուղղաթիռով մեկնել է Լոնդոնի կենտրոն: Նրա առաջին կանգառը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի նստավայրն էր:

Միացյալ Նահանգների նախագահի այցը մեկնարկել է սկանդալով: Լոնդոն ժամանելուց հաշվված րոպեներ առաջ Թրամփը Twitter-ում քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին, որն ավելի վաղ կոչ էր արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը հրաժարվել ԱՄՆ նախագահին Լոնդոն հրավիրելու մտքից:

«Սադիք Խանը սարսափելի վատ է աշխատում Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Նա կատարյալ անհաջողակ է, որը պետք է կենտրոնանա Լոնդոնում քրեածին վիճակի, այլ ոչ թե իմ անձի վրա», - գրել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG