Մատչելիության հղումներ

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի օդուժի ռազմաբազային Հոմս նահանգում


Քարտեզի վրա նշված է Սիրիայի ռազմաօդային ուժերի T-4 բազան, արխիվ
Քարտեզի վրա նշված է Սիրիայի ռազմաօդային ուժերի T-4 բազան, արխիվ

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կառավարական T4 անվամբ ավիաբազային, հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը:

Հաղորդման համաձայն, Հոմս նահանգում տեղակայված ավիաբազայի ուղղությամբ իսրայելական հարձակմանը հետևել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի պատասխանը, ինչի արդյունքում ոչնչացվել է իսրայելական երկու հրթիռ: Սիրիական կողմը, սակայն, հարձակման հետևանքով տվել է մեկ զոհ, վիրավորվել է երկու մարդ, վնասվել է մի զինապահեստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG