Այսօր հրաժարական է ներկայացրել Գերմանիայի առաջատար քաղաքական ուժերից մեկի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նալեսը:
Կուսակցության ղեկավարն այս որոշումը կայացրել է Եվրախորհրդարանի ընտրություններից մի քանի օր անց:
Այդ ընտրությունների ընթացքում գերմանացի սոցիալ-դեմոկրատներն անհաջող էին հանդես եկել` պատմական հակառեկորդ սահմանելով և քվեների թվով զիջելով ոչ միայն կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատներին այլև կանաչներին:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը, ըստ վերջին սոցհարցումների, չի գերազանցում 12 տոկոսը:
Reuters գործակալության տեղեկություններով՝ Անդրեա Նալեսը լքում է ոչ միայն կուսակցության ղեկավարի այլև երկրի խորհրդարանում`Բունդեսթագում գործող Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարի պաշտոնը: