Մատչելիության հղումներ

Իսրայելի օդուժը ռմբակոծել է Սիրիայի տարածքը


Իսրայելի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի ռազմաօդային ուժերն այսօր վաղ առավոտյան ռմբակոծել են Սիրիայի կառավարական բանակի` Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմակայաններից մի քանիսը: Ըստ իսրայելական աղբյուրների, դրանց թվում են եղել Սիրիայի բանակի հրետանային և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայման վայրերը:

Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, իսրայելական հարվածների հետևանքով երեք զինծառայող է զոհվել: Պաշտոնական Երուսաղեմը պնդում է, որ այս քայլին դիմել է սիրիական բանակի կողմից Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Գոլանի բարձունքների հրթիռակոծությանն ի պատասխան:

Գոլանի բարձունքների ուղղությամբ հրթիռներն արձակվել էին հունիսի 1-ին:

«Հստակ չէ արդյոք այդ գործողության հեղինակը Սիրիայի կառավարական բանական էր: Բայցևայնպես, Սիրիայի տարածքից իրականացվող ցանկացած հարձակման համար մենք պատասխանատու ենք համարում կառավարական ուժերին», - հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG