Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ռազմական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 38 մարդ է վիրավորվել


Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում գտնվող «Կրիստալ» գործարանում այսօր կեսօրին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով 38 մարդ է վիրավորվել, ևս երկուսը անհետ կորել են:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ պայթյունները արձանագրվել են գործարանի այն արտադրամասում, որ զբաղված է պայթուցիկ նյութերի` մասնավորաբար տրոտիլի արտադրությամբ:

«Ինտերֆաքսի» տեղեկություններով արտադրամասի շենքը ամբողջությամբ փլուզվել է: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG