Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ընդդեմ Իրանի


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Մեքքայում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում Պարսից ծոցի պետությունների ղեկավարներին և միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ տարածաշրջանում իրադրության հետագա լարումը կանխելու համար:

«Իրանի խափանարար գործողություններին հակազդող վճռական և հստակ քայլերի բացակայության հետևանքով մենք տեսնում ենք, որ իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի է սրվում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը, որպեսզի այն կատարի իր պարտականությունները և բոլոր հնարավոր միջոցներով վերջ տա Իրանի միջամտությանը հարևան պետությունների ներքին գործերին», - հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG