Մատչելիության հղումներ

Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկների համար տոնական միջոցառում էր կազմակերպվել


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում է կազմակերպվել:

Տոնական օրը մեկնարկել է հատուկ համերգով, ինչին հաջորդել է ուրախ երգն ու պարը: Փոքրիկների համար կազմակերվել էին ժամանցային և ուսուցողական խաղեր: Նրանք հնարավորություն են ունեցել նաև դիտել սիրելի հեքիաթների բեմականացումները՝ Մանկապատանեկան թատրոնի սաների կատարմամբ:

Միջոցառումը կազմակերպվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG