Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում տեղի ունեցած հերթական հրազենային հարձակման ընթացքում 12 մարդ է զոհվել


12 մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են Վաշինգտոնից ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիրջինիա Բիչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: 40-ամյա մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկություններից մեկի շենք և անկանոն կրակ արձակել աշխատակիցների ուղղությամբ: Տեղական ոստիկանության տվյալներով հարձակման պահին շենքում գտնվող մարդկանց թիվը գերազանցում էր 400-ը:

«Ոստիկանության աշխատակիցները անհապաղ ժամանել են դեպքի վայր: Իրավապահների և կասկածյալի միջև երկար փոխհրաձգության արդյունքում հարձակման հեղինակը սպանվել է», - անցած գիշեր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Վիրջինիա Բիչի քաղաքային ոստիկանության պետ Ջիմ Սերվերան:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով հարձակման հեղինակը Վիրջինիա Բիչի քաղաքային կոմունալ ծառայությունների երկարամյա մի աշխատակից է, որին վերջերս հեռացրել էին զբաղեցրած պաշտոնից: Հանցագործության ընթացքում կիրառված զենքը, ըստ ոստիկանության, օրինական էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG