Մատչելիության հղումներ

Հունաստանը և Հյուսիսային Մակեդոնիան փոխադարձաբար դեսպանատներ կբացեն


Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի պետական դրոշները:
Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի պետական դրոշները:

Հունաստանը և Հյուսիսային Մակեդոնիան փոխադարձաբար դեսպանատներ և հյուպատոսարաններ կբացեն:

Հունաստանի արտաքին գերատեսչությունը տարածել է հայտարարություն, ըստ որի «Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործոց նախարարրություններն այսօր փոխանակել են նոտաներ, որոնց համաձայն, Սկոպյեում Հունաստանի կապերի բյուրոն կվերածվի դեսպանության, առևտրի և հյուպատոսական հարցերով գլխավոոր հյուպատոսարանի և, համախպատասխանաբար, Աթենքում Հյուսիսային Մակեդոնիայի կապերի բյուրոն կվերածվի դեսպանության, իսկ Սալոնիկում առևտրի և հյուպատոսական հարցերով բյուրոն՝ գլխավոր հյուպատոսարանի»:

Աթենքի և Սկոպյեի հարաբերությունները բարելավվել են այն բանից հետո, երբ երկարատև և դժվար բանակցությունների արդյունքում երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունները համաձայնեցրել են որոշում, որի համաձայն Մակեդոնիան պաշտոնապես անվանվում է «Հյուսիսային Մակեդոնիա հանրապետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG