Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եռօրյա պետական այցով մեկնել է Ռումինիա, որտեղ Բուխարեստի օդակայանում նրան դիմավորել է նախագահ Կլաուս Յոհաննիսը:
Պապը փորձում է ընդարձակել Կաթոլիկ եկեղեցու և Արևելյան Եվրոպայում Ուղղափառ եկեղեցու հարաբերությունները:
Նախքան Ռումինիա մեկնելը, Ֆրանցիսկոսն այցելել է Բուլղարիա և Հյուսիսային Մակեդոնիա:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետ և Վատիկանի առաջնորդ Ֆրանցիսկոսը Բուխարեստում հանդիպելու է վարչապետ Վիորիկա Դանչիլայի հետ և հատուկ ուղերձով հանդես է գալու Ռոմինիայի հեռուստատեսությամբ: Ռումինիայի 20 միլիոն բնակիչները մոտ 5 տոկոսը կաթոլիկներ են:
Հռոմի Պապը մտադիր է նաև այցելել Տինիտուլ Սեուեշի շրջանը (հունգարերեն՝ Շեկելյոֆոլդ), որտեղ բնակվում է կաթոլիկություն դավանող մոտ 600 հազար էթնիկ հունգարացի:
Պապը հուսով է, որ իր այցը կնպաստի Ռումինիայում կաթոլիկների և ուղղափառների հարաբերությունների սերտացմանը:
«Ես Ռումինիա եմ մեկնում որպես ուխտագնաց, որտեղ հանդիպելու եմ իմ ուղղափառ եղբայրների և կաթոլիկ հավատակիցների հետ, աղոթեք ինձ համար»,- նախքան Բուխարեստ մեկնելը Թվիթերում գրել է Ֆրանցիսկոսը: