Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի թագավորը արաբական երկրներին կոչ է անում Իրանի դեմ քայլեր ձեռնարկել


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, արխիվ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը մահմեդականների սուրբ քաղաք համարվող Մեքքայում գումարված արաբական երկրների առաջնորդների շտապ հավաքում կոչ է արել միջազգային հանրությանը «օգտագործել բոլոր միջոցները՝ կանխելու այլ երկրների ներքին գործերին միջամտելու իրանական ռեժիմի փորձերը»:

Ելույթի ընթացքում Սալման թագավորը մեղադրել է Իրանին ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու և միջազգային ծովային ուղիները վտանգելու մեջ:

Արաբական երկրների գագաթնաժողովը գումարվել էր երեկ և ավարտվել է ժամեր առաջ:

Իրաքը հրաժարվել է սատարել ընդունված հայտարարությունը, որը Սաուդյան Արաբիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին հորդորում է պաշտպանել իրենց շահերը որևէ միջամտության պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG