Մատչելիության հղումներ

Դանուբում շրջված զբոսանավի ուղևորների որոնողական աշխատանքները շարունակվում են


Բուդապեշտում շարունակվում են երեկ Դանուբում շրջված զբոսանավի ուղևորների որոնողական աշխատանքները: Վերջին տվյալներով դժբախտ պատահարի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, 7-ը փրկվել են, ևս 21 -ը համարվում են անհետ կորած:

Զբոսանավը, որ կառուցվել էր 70 տարի առաջ՝ Խորհրդային Միությունում, մեկ այլ նավի էր բախվել Մարգիտ կամրջից քիչ հեռու՝ Հունգարիայի խորհրդարանի շենքի մերձակայքում:

Ուղևորների գերակշռող մասը Հարավային Կորեայից ժամանած զբոսաշրջիկներ էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG