Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը Սիրիան մեկուսացումից դուրս բերելու ճանապարհային քարտեզ են քննարկում


ԱՄՆ հատուկ բանագնաց Ջիմ Ջեֆրի, արխիվ
ԱՄՆ հատուկ բանագնաց Ջիմ Ջեֆրի, արխիվ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները քննարկում են ճանապարհային քարտեզ, որով Սիրիան կարող է դուրս գալ միջազգային մեկուսացումից, եթե համաձայնի քայլեր ձեռնարկել ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ:

«Վաշինգտոնն ու Մոսկվան շահագրգռված են այս հարցով, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի ընդունել դժվարին որոշումներ», - երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած դռնփակ քննարկումից հետո ասել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջիմ Ջեֆրին:

Ըստ դիվանագետի, տվյալ հարցը քննարկվել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարների միջև այս ամիս ավելի վաղ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG