Մատչելիության հղումներ

«Մենք չենք եկել զիջումներ կատարելու». ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չի հատել սահմանն, առաջին գծում է եղել, հայտնվել է հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ և փախուստի է դիմել, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ մանրամասնեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Իրականում սրա մասին խոսելը նրանով է անհրաժեշտ դարձել, որ վերջերս Ադրբեջանից շատ է հնչեցվում ռազմական ճանապարհով լուծելու, կամ ռազմական հայտարարություն, որն ընդհանրապես չի նպաստում ընդհանուր վիճակին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ցանկացած սցենարի պատրաստ ենք, բայց նաև պատրաստ ենք բանակցություններ վարելու, քննարկելու հնարավոր լուծումը, և երբ որ սկսում ենք քննարկել, լուծումների մասին խոսել, ռազմատենչ հայտարարությունները, կամ նմանատիպ հայտարարությունները միայն բացասական ազդեցություն են ունենում։ Պարզապես ցույց ենք տալիս, որ պետք չի էդ ճանապարհով գնալ, որովհետև մեր Զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած խնդիր իրականացնել», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ընդհանուր առմամբ վերջին մեկ տարում սահմանին համեմատաբար հանգիստ է, բայց ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շեշտակի առաջընթաց հետհեղափոխական շրջանում տեղի չի ունեցել, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. - «Իրականում լուրջ ակնկալիք չկար, որ միանգամից մենք հարցը լուծելու ենք, որովհետև սա շատ բարդ խնդիր է, բայց մենք ակնկալում ենք, որ հնարավոր է երկխոսություն՝ երկխոսության շրջանակներում, կամ բանակցությունների շրջանակներում մտածել, թե ինչպե՞ս կարող ենք հնարավոր լուծումներ գտնել, որովհետև երկուսի մոտեցումներն էլ շատ տարբեր են, և մեր առջև խնդիր կա բացատրելու, թե մեր ընկալումը որն է, թե ինչի, օրինակ, հետադարձ անցյալին չի լինելու»։

Գրիգորյանն ընդգծեց՝ չեն եկել զիջումներ կատարելու։

«Շատ դեպքերում միջազգային հանրությունը մտածում է, որ եթե Հայաստանում իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն, ապա Հայաստանից պետք է ավելի շատ, չակերտավոր ասած, զիջումներ ակնկալել, բայց իրականում այդպես չէ, մենք չենք եկել զիջումներ կատարելու, մենք եկել ենք բանակցություններ վարելու, և եթե ինչ-որ բանի մասին խոսում ենք, ապա դա հավասար պետք է լինի։ Երբ որ Հայաստանից վարչապետի շուրթերով հնչեցվում է այն միտքը, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, և՛ Բաքվում, ապա ակնկալում ենք, որ նույնը կլինի նաև ադրբեջանական կողմից, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը ևս պետք է խոսի սրա մասին, և այս առումով մենք քայլն արդեն արել ենք», - ասաց Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին բացառել է Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան, նա, ըստ էության, դեմագոգիա է անվանում այն, ինչ Հայաստանից հնչում է այդ հարցի շուրջ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսպես արձագանքեց. - «Հնարավոր չի բանակցություններ վարել մի սուբյեկտի մասին, երբ որ սուբյեկտը չի մասնակցում այդ գործընթացին։ Սա բոլորն են հասկանում՝ և՛ հասկանում է միջազգային հանրությունը, և՛, կարծում եմ, որ հասկանում են նաև Ադրբեջանում, պարզապես հրապարակային դիրքորոշումն է այլ ձև»։

Հարցին, թե հաջորդ տարի Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է այս հարցում տեղաշարժ տեղի ունենա, Գրիգորյանը պատասխանեց. - «Ազատ, արդար ընտրություններն Արցախում դրական ազդակ կլինեն այս գործընթացի համար»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG