Այսօր կեսօրից հետո Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում այսօր, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: