Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը կանչվել է դատարան


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածուն` նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, կանչվել է դատարան:

Պահպանողական գործիչը մեղադրվում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու` «Բրեքզիթ»-ի առթիվ կազմակերպված հանրաքվեին նախորդող ժամանակաշրջանում ընտրողներին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: 2016-ի գարնանը, ըստ հայցադիմումի հեղինակների, Ջոնսոնը առնվազն երեք անգամ կեղծ տեղեկություններ է հրապարակել Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ բյուջե կատարվող ամենշաբաթյա հատկացումների վերաբերյալ:

Առաջիկայում Ջոնսոնը պետք է ներկայանա Ուեսթմինսթրի մագիստրատային դատարան` նախնական լսումներին մասնակցելու նպատակով: «Դրանից հետո գործը փոխանցվելու է թագավորական դատարան», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է դատավոր Մարգո Քոուլմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG