Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրի Քիսինջերին ծննդյան 96-ամյակի առթիվ


Արմեն Սարգսյան և Հենրի Քիսինջեր, Նյու Յորք, 4-ը հոկտեմբերի, 2018թ․

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը իր ուղերձում բարձր է գնահատել Քիսինջերի մեծ ներդրումը համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում: «Դուք արել եք առավելագույնը՝ աշխարհն ավելի անվտանգ, իսկ համաշխարհային քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար», - նշել է նախագահը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Հայաստան այցելելու իր հրավերի մասին:

Արմեն Սարգսյանը Հենրի Քիսինջերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

Հենրի Քիսինջերը 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին՝ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG