Մատչելիության հղումներ

Ռոհանին չի բացառում բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ որոշ նախապայմանների կատարման դեպքում


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

«Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառում Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը», - իրանական Press TV հեռուստաընկերության հրապարակած տեղեկությունը վկայակոչելով` հաղորդում է Reuters գործակալությունը:

Ռոհանին այս մասին հայտարարել է այսօր Թեհրանում` հավելելով, սակայն, որ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ հնարավոր կլինեն միայն Վաշինգտոնի կողմից որոշ նախապայմանների կատարման դեպքում: Խոսքը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման և ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մասին է: «Այդ դեպքում բանակցությունների դուռը փակ չի լինի», - նշել է Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG