Մատչելիության հղումներ

Նուր-Սուլթանում այսօր կկայանա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը


ԵԱՏՄ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, 6-ը դեկտեմբերի, 2018թ․
ԵԱՏՄ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, 6-ը դեկտեմբերի, 2018թ․

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում այսօր կկայանա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հոբելյանական գագաթնաժողովը. հինգ տարի առաջ Ղազախստանի մայրաքաղաքում կնքվել է Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը։

Եվրասիական միության գաղափարը 25 տարի առաջ առաջինը հնչեցրել էր Նուրսուլթան Նազարբաևը։ Ղազախստանի առաջին նախագահը համարվում է այս միության կնքահայրը։

Այս առիթով Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեկ Նազարբաևի անվան շքանշաններ է հանձնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի նախագահներին։

Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Բելառուսը և Հայաստանը։

Երեկվանից Ղազախստանում են այս միության անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը երեկ հանդիպել է Նուրսութան Նազարբաևի հետ։

«Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում, այստեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են՝ ղազախստանցիներ են: Նրանք միավորում են մեզ: Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է», - ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը նշել է Նազարբաևը՝ հավելելով, թե հույս ունի, որ Ղազախստանի նոր նախագահի օրոք Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչ այդ էին։

Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է. - «Վստահ եմ, որ Ղազախստանի նոր նախագահի հետ մենք կունենանք նույնպիսի ջերմ և կառուցողական հարաբերություններ»:

Նազարբաևն ու Փաշինյանը երեկ նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարևորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG