Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկում է հերթական քառօրյան


ՀՀ ԱԺ նիստ, արխիվ
ՀՀ ԱԺ նիստ, արխիվ

Այսօր Ազգային ժողովում մեկնարկում է հերթական քառօրյան, օրակարգում 41 հարց է ընդգրկված, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:

ՍԴ դատավորի թեկնածուն է Արթուր Վաղարշյանը, նրա թեկնածությունը ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա արդեն ՀՀ նախագահի առաջադրած չորրորդ թեկնածուն է, նախորդ երեքը չեն հաստատվել նախորդ և ներկայիս խորհրդարաններում:

Խորհրդարանում քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG