Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է Արցախի պաշտպանության նախարարը


Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աբրահամյանը ողջունել է համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին, պատասխանել միջնորդներին հետաքրքրող հարցերին:

Նույն օրը Ստեփանակերտում Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG