Մատչելիության հղումներ

Նեչրիվան Բարզանին ընտրվել է Իրաքյան Քրդստանի նախագահ


Նեչրիվան Բարզանին, արխիվ, Էրբիլ, Իրաքյան Քրդստան, 21 դեկտեմբերի, 2017թ.
Նեչրիվան Բարզանին, արխիվ, Էրբիլ, Իրաքյան Քրդստան, 21 դեկտեմբերի, 2017թ.

Նեչրիվան Բարզանին Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդարանի կողմից այսօր ընտրվել է Իրաքյան Քրդստանի նախագահ:

Բարզանին Քրդական դեմոկրատական կուսակցության ղեկավարն է և մինչ այդ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Այսօր Էրբիլում խորհրդարանի նիստին ներկա էր 111 պատգամավորներից 81-ը, նրանցից 68 կողմ են քվեարկել Բարզանիին նախագահ ընտրելու առաջարկին:

Խորհրդարանում մեծությամբ երկրորդ կուսակցությունը՝ Քրդստանի հայրենասիրական միությունը, ինչպես նաև երկու փոքր այլ ուժեր բոյկոտել են քվեարկությունը:

Նեչրիվան Բարզանին Իրաքյկան Քրդստանի առաջին նախագահ Մասուդ Բարզանիի զարմիկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG