Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում գտնվող Կավասակի ավանում դանակներով զինված մի տղամարդ հարձակվել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց վրա:
Նա սպանել է 12-ամյա աղջկա, 39-ամյա տղամարդու և վնասվածքներ է հասցրել առնվազն 15 մարդկանց:
Վիրավորներից 13-ը 6-ից մինչև 12 տարեկան դպրոցական աղջիկներ են՝ դեպքի վայրի մոտակայքում գտնվող մասնավոր կաթոլիկ դպրոցի աշակերտուհիներ:
Ավտոբուսի վարորդն ասել է ոստիկաններին, որ հարձակվողի ձեռքերում մեկական դանակ է եղել:
Հարձակվողը՝ մոտ 50 տարեկան տղամարդ, տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ ինքն իր կոկորդին դանակով հարված է հասցրել: Մի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել է, մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նա ողջ է, բայց անգիտակից վիճակում է:
Հարձակվողի ինքնությունը և հարձակման դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ճապոնիա կատարած այցի վերջին օրը:
«Առաջին տիկնոջ և իմ անունից ցավակցություն եմ հայտնում այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումից տուժածներին և նրանց մտերիմներին», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը: