Մատչելիության հղումներ

Թալիբները ժամանել են Մոսկվա


Ռուսաստան - Թալիբների պատվիրակները Մոսկվայում, փետրվար, 2019թ.
Ռուսաստան - Թալիբների պատվիրակները Մոսկվայում, փետրվար, 2019թ.

«Թալիբան»-ի 14 բանագնացներ ժամանել են Մոսկվա, որտեղ ներկա են նաև Աֆղանստանի կառավարության բանագնացներն ու ազգային խմբավորումների պատվիրակները:

Կողմերը քննարկելու են երկրում խաղաղություն հաստատելու հարցը: Բանակցությունները երկու օր են տևելու:

Թալիբների խոսնակ Զաբիուլահ Մուջահիդն ասել է, որ Մոսկվա մեկնած պատվիրակության ղեկավարը շարժման առաջնորդի տեղակալ Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարն է:

Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք թալիբները դեմ առ դեմ կհանդիպեն Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների հետ:

Այս տարվա ապրիլին Կատարում պետք է տեղի ունենար այդպիսի հանդիպում, սակայն վերջին պահին այն չեղարկվել է:

Ամերիկացի բանագնաց Զալմայ Խալիզադը Կատարում անցած մի քանի ամիսների ընթացքում մի շարք հանդիպումներ է անցկացրել թալիբների հետ:

Անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանն էլ է բանակցություններ կազմակերպել: Խալիզադը ողջունել է Ռուսաստանի միացումը խաղաղության գործընթացին, մինչդեռ ամերիկացի որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Մոսկվան այդպես փորձում է հսկողության տակ առնել Աֆղանստանում հակամարտության կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG