Մատչելիության հղումներ

Սերբիայի բանակը մարտական պատրաստության է բերվել


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստվում է խորհրդարանում զեկույց ներկայացնել Կոսովոյում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Բելգրադ, 27-ը մայիսի, 2019թ.
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստվում է խորհրդարանում զեկույց ներկայացնել Կոսովոյում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Բելգրադ, 27-ը մայիսի, 2019թ.

Սերբիայի բանակը բերվել է մարտական պատրաստության Կոսովոյում ստեղծված լարվածության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը:

Ըստ Բելգրադի, Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումը նախօրեին ներխուժել է հիմնականում սերբերով բնակեցված ավաններ:

Ի պատասխան` վրդովված սերբերը Կոսովսկա-Միտրովիցայում սկսել են կառուցել բարիկադներ: Զուբին-Պոտոկ գյուղի մոտ տեղի է ունեցել բախում, երկու սերբեր թեթև վնասվածքներ են ստացել:

Կոսովոյի ոստիկանները ձերբակալել են մի խումբ սերբերի, որոնց թվում ոստիկաններ են և քաղաքացիական անձինք: Կոսովոյի իշխանությունները պնդում են, որ նշված սերբերին ձերբակալել են «քրեական ակտիվության և զինված դիմադրության համար»:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արձակել է բանակը մարտական պատրաստության բերելու հրաման և հայտարարել է, որ Բելգրադը թույլ չի տա բռնություններ Կոսովոյի սերբերի նկատմամբ:

Սերբիայի կառավարության խոսնակ Մարկո Դյուրիչն ասել է, որ Կոսովոյի նպատակն է «ահաբեկել այդ երկրամասում ապրող սերբերին և ստիպել նրանց հեռանալ տներից»:

Նա հայտարարել է նաև, որ «Կոսովոյի իշխանությունների գործողություններն ուղղակի սպառնալիք են խաղաղության գհործընթացին»:

Սերբիան 1999 թվականին ՆԱՏՕ-ի օդային հարվածներից հետո կորցրել է հսկողությունը Կոսովոյի նկատմամբ և չի ճանաչում 2008-ին Կոսովոյի հռչակած անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG