Մատչելիության հղումներ

Ռումինիայի իշխող կուսակցության առաջնորդը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնե, արխիվ
Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնե, արխիվ

Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Երկրի Վճռաբեկ դատարանը հրաժարվել է բավարարել Լիվիու Դրագնեի բողոքը, և Դրագնեն, ով ներկայումս խորհրդարանի ստորին պալատի նախագահն է, առաջիկա տարիները փաստորեն կանցկացնի ճաղերի ետևում:

Ի դեպ, կոռուպցիոն մեղադրանքները պատճառ դարձան, որ Դրագնեն չկարողացավ ընտրվել Ռումինիայի վարչապետ, երբ 2016 թվականին նրա գլխավորած քաղաքական ուժը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG