Մատչելիության հղումներ

Զելենսկու մերձավոր խորհրդականը նշանակվել է նախագահամետ կուսակցության ղեկավար


Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականներից մեկը` Դմիտրի Ռազումկովը, նշանակվել է «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար:

Զելենսկու կողմից 2017-ի դեկտեմբերին ստեղծված այս կուսակցության առաջնորդի գլխավոր գործառույթն առաջիկա շաբաթներին լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության թեկնածուների ամբողջական ցանկի հստակեցումը:

Զելենսկու թիմում ապագա պատգամավորներին պատրաստվում են հավաքագրել համացանցում լրացված դիմումների և դրան հաջորդելիք հարցազրույցների միջոցով:

Վերջին սոցհարցումների համաձայն, Զելենսկու կուսակցությունը հուլիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարող է ստանալ քվեների ավելի քան 43 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG