Մատչելիության հղումներ

Ստանիսլավ Զասն այսօր կայցելի Հայաստան


Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զաս, արխիվ
Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զաս, արխիվ

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կայցելի Հայաստան, այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է։ Այս մասին հայտարարվել էր Բիշքեկում՝ արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Զասի հայաստանյան օրակարգում հանդիպումն է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ստանիսլավ Զասի թեկնածությանը գլխավոր քարտուղարի պաշտոնում, ով, կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու դեպքում, այդ պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG