Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետը հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին


Հունաստան - Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ելույթ է ունենում Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, Աթենք, 26-ը մայիսի, 2019թ․
Հունաստան - Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ելույթ է ունենում Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, Աթենք, 26-ը մայիսի, 2019թ․

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Ցիպրասի այս հայտարարությունը հնչել է Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո: Դրանց համաձայն՝ Ցիպրասի ձախակողմյան «Սիրիզա» կուսակցությունը լուրջ պարտություն է կրել: Եվրախորհրդարանի ընտրությունների՝ Հունաստանում կայացած քվեարկության ընթացքում առավելագույն թվով ձայներ է ստացել ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը:

«Վարչապետը պետք է ընդունի իր լիակատար պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար: Ելնելով երկրի բարօրության գաղափարից` նա պետք է հրաժարական ներկայացնի, և Հունաստանում պետք է արտահերթ ընտրություններ կայանան», - քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը:

Ցիպրասի խոսքով՝ խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու խնդրանքով ինքը Հունաստանի նախագահին կդիմի հունիսի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Նախնական տեղեկությունների համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կնշանակվեն հունիսի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG