Մատչելիության հղումներ

Ծայրահեղ աջերը լուրջ հաջողություն են արձանագրում Եվրախորհրդարանի ընտրություններում


Եվրախորհրդարանի ընտրությունները Ֆրանսիայում, 26-ը մայիսի, 2019թ.
Եվրախորհրդարանի ընտրությունները Ֆրանսիայում, 26-ը մայիսի, 2019թ.

Ծայրահեղ աջ քաղաքական ուժերը լուրջ հաջողություն են արձանագրել Եվրախորհրդարանի ընտրություններում:

Ֆրանսիայում քվեների 24 տոկոսով առաջին տեղում է նախագահության նախկին թեկնածու Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը: Նախագահ Մակրոնի կուսակցությունը երկրորդ տեղում է` քվեների շուրջ 22 տոկոսով:

Իտալիայում ստացած քվեների քանակով առաջին տեղում է փոխվարչապետ Մատեո Սալվինիի ծայրահեղ աջ «Լեգա» կուսակցությունը: Նոր գումարման Եվրախորհրդարանում այն 28 մանդատ կունենա:

«Միայն «Լեգա»-ն չէ, որ հաղթել է: Մարին Լը Պենն առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիայում, Նայջըլ Ֆարաջն առաջինն է Անգլիայում: Այս ամենը վկայում է, որ Եվրոպան փոխվում է», - նշում էր Սալվինին անցած գիշեր Միլանում կայացած ասուլիսի ժամանակ:

Ծայրահեղ աջ կուսակցությունները լուրջ հաջողություններ են արձանագրել նաև Արևելյան Եվրոպայում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը ստացել է հունգարացի ընտրողների քվեների 52 տոկոսը:

Լեհաստանում հաղթել է ԵՄ կառույցների հանդեպ քննադատական մոտեցում որդեգրած պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը` քվեների 42 տոկոսով:

Նշենք, որ կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG