Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իին, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես. «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը, «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը, «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG