Մատչելիության հղումներ

Իրանն արաբական աշխարհին չհարձակման պակտ է առաջարկում


Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Բաղդադ, 26 մայիսի, 2019թ.

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանի և Վաշինգթոնի միջև հետզհետե շիկացող լարվածության ֆոնին այսօր հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է հավասարակշռված և բարիդրացիական հարաբերություններ հաստատատել Մերձավար Արևելքի արաբական աշխարհի հարևանների և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ և առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել:

Այդ մասին Զարիֆն ասել է Բաղդադում՝ Իրաքի արտգործնախարար Ալի Ալխաքիմի հետ համատեղ ասուլիսում:

Ալխաքիմն ասել է, որ Բաղդադը պատրաստ է միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների առճակատման թուլացման հարցում, ընդգծելով, որ Իրաքը դեմ կլինի ԱՄՆ-ի հնարավոր միակողմանի գործողություններին:

Իրաքը սերտ կապեր ունի և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի հետ: Մինչդեռ, հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված Իրանը խիստ լարված հարաբերություններ ԱՄՆ-ի դաշնակից սուննի մահմեդականներով բնակեցված Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մնացած սուննի երկրների հետ:

Վաշինգթոնի և Թեհրանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել 2015 թվականի միջուկային համաձայնագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամնբ սահմանած պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG