Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմության մեջ ամենացածր ցուցանիշինին:
Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումների, Վլադիմիր Վլադիմիրովիչին այժմ վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: Սա այս հարցով ուսումնասիրությունների պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է:
Ըստ փորձագետների, առաջնորդի վարկանիշը սկսել է նվազել կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու, ԱԱՀ-ի բարձրացման ու Արևմուտքի պատժամիջոցների պատճառով սրված տնտեսական վիճակի պատճառով: