Միացյալ Նահանգների նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին առաջին հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Մեր երկրները ամուր համագործակցություն և մի շարք ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Ես գնահատում եմ Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում և Ձեր առաջնորդությունը` Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հարցում` «Հարավային գազային միջացք» ծրագրի միջոցով», - ըստ պաշտոնական հաղորդագրության, Իլհամ Ալիևին գրել է Դոնալդ Թրամփը:
Շնորհավորական ուղերձում Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է նաև ղարաբաղյան խնդիրն ու ողջունել Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերը: