Մատչելիության հղումներ

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը


Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Արևելյան Ուկրաինայում տիրող կացությունը:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Զելենսկին և Մերկելը համաձայնել են, որ հարկավոր է վերսկսել բանակցությունները «Նորմանդյան ձևաչափում»:

Բանակցային այդ ձևաչափին մաս են կազմում չորս պետություններ` Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան:

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտը այսօր Բեռլինում հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին և Մերկելը կարծիք են հայտնել, ըստ որի անհրաժեշտ է կյանքի կոչել կողմերի միջև մինչև օրս ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Կրեմլի ներկայացուցիչները նշել են, որ «Նորմանդյան ձևաչափի» շրջանակներում բանակցությունների նոր փուլին կմանսակցեն, եթե իրական արդյունքի հասնելու հնարավորություն նշմարվի:

«Որևէ մեկը չի ցանկանում մասնակցել ինքնանպատակ հանդիպումների», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG