Մատչելիության հղումներ

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով ավագ անդամը՝ Գևորգ Դանիելյանը


Գևորգ Դանիելյան, արխիվ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գևորգ Դանիելյանը։ Այս մասին հաղորդում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը դիմում է ներկայացրել Խորհուրդ՝ իր լիազորությունները մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ: Տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած համարելու համար, և Խորհուրդը կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը, ասված է հաղորդագրությունում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին, փոխանցում են ԲԴԽ-ից:

Գևորգ Դանիելյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության նախարար, զբաղեցրել է այլ պաշտոններ ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG