Մատչելիության հղումներ

Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական կողմից՝ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն: Քննարկվել է ԱՄՆ-ի և Կանադայի հետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Խորհրդակցություններից հետո Արման Հակոբյանին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Ծավալուն զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Արտգործնախարարության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նույն օրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի և Ջիբութիի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG