Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին Լոնդոնում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Lոնդոն, 14-ը մայիսի, 2019թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Lոնդոն, 14-ը մայիսի, 2019թ.

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը գումարվելու է այս տարվա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում և նվիրված կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադրման 70-ամյակին: Այդ մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա փոխանցմամբ, «գագաթնաժողովը կընձեռի ներկայիս իրավիճակը քննարկելու, ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու և այդպիսով դաշինքի անդամների անվտանգությունը երկարատև հեռանկարով ապահովելու հնարավորություն»:

Ստոլտենբերգն ասել է նաև, որ Լոնդոնը, որտեղ ժամանակին տեղակայված էր ՆԱՏՕ-ի առաջին կենտրոնակայանը, հարմար վայր է դաշինքի 70-ամյակի գագաթնաժողովը կազմակերպելու առումով:

Մեծ Բրիտանիան և ևս 11 պետություններ ՆԱՏՕ-ն ստեղծել են 1949 թվականին:

Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի կազմում 29 երկրներ են, դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG