Մատչելիության հղումներ

Լոնդոնում գումարվում է կիբերանվտանգության հարցով ՆԱՏՕ-ի համաժողովը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթ, արխիվ

Մեծ Բրիտանիան անցած մեկևկես տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ 16 պետություններին օգնել է հետ մղել ռուսաստանյան հաքերային գրոհները: Այդ մասին այսօր Լոնդոնում գումարվող կիբերանվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի համաժողովում մտադիր է հայտարարել Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը:

Նախարարը նաև մեղադրելու է ռուսներին կարևոր ենթակառուցվածքների վրա ամբողջ աշխարհում թիրախավորված և համակարգված հաքերային գրոհներ իրականացնելու մեջ:

Հանթի հրապարակելիք ելույթում, ըստ լոնդոնյան աղբյուրների, կա այսպիսի պարբերություն. - «Ես կարող եմ ասել, որ անցած 18 ամիսների ընթացքում կիբերանվտանգության ազգային կենտրոնը ՆԱՏՕ-ի 16 դաշնակիցներին և նույնիսկ դաշինքից դուրս գտնվող որոշ երկրներին տեղեկացրել է այդ պետություններում ռուսների հաքերային ակտիվության մասին»:

Լոնդոնում գումարվող համաժողովի մասնակիցների թվում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG