Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ում դաշնակից16 պետությունների տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի կիբերգործողությունների վերաբերյալ, որոնք իրականացվել են այդ երկրների նկատմամբ վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Այդ մասին, France-Presse գործակալության և այլ լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, հայտարարելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը այսօր Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության համաժողովին:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Հանթը իր ելույթում մեղադրելու է Ռուսաստանի հատուկ ծառայություններին այլ երկրների կարևորագույն ենթակառուցվածքների դեմ գլոբալ արշավ նախաձեռնելու մեջ։