Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարեց պաշտոնապես հրաժարական տալու մասին


Կառավարության նիստում Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ իր հրաժարականի դիմումը այսօր պաշտոնապես ներկայացնելու է Գերագույն ռադա:

Հրաժարական տալու մասին Ուկրաինայի վարչապետը հայտարարել էր երկուշաբթի օրը:

Գրոյսմանն ասել է, թե «բնական որոշում» է կայացրել այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադան ցրելու և երկու ամսից խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին:

Վլադիմիր Գրոյսմանը վարչապետ էր նշանակվել 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG