Առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարվի այս տարվա բյուջեի եկամտային մասը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր մոտ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
«Մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները: Ըստ էության, մենք արդեն երեք հարցի վերաբերյալ որոշում կայացրել ենք: Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին: Մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների աշխատավարձերը հուլիսի 1-ից կավելանան, և այդ նպատակին կես տարվա համար կտրամադրվի 6,8 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացնենք և դրա համար այս տարի անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դրամ: Մենք պետք է մնացած միջոցների մասով կայացնենք որոշումներ: Խոսքը մոտավորապես 45 մլրդ դրամի մասին է, որի շուրջ պետք է ճիշտ որոշում կայացնենք, թե ինչպես ծախսել այդ գումարը», - ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ասել է Փաշինյանը:
Տե՛ս նաև այստեղ