Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ Մոսկվայից արևելք ընկած Վլադիմիրի մարզում երկու կասկածյալ ահաբեկիչ են սպանել:
Հակաահաբեկչական ազգային կոմիտեն հաղորդում է, որ կասկածյալները մասնավոր տուն էին վարձել Կոլչուգինո քաղաքում: Հակաահաբեկչական գործողության ընթացքում նրանք հրաժարվել են հանձնվել ու կրակ են բացել անվտանգության ուժերի վրա, պատասխան կրակոցներից սպանվել են:
Հաղորդվում է, որ նրանց վարձակալած տանը հայտնաբերվել են զենք, զինամթերք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ինչպես նաև ծայրահեղական գրականություն:
Ռուսաստանի անվտանգության ծառայությունը պնդում է, որ սպանված երկու տղամարդիկ արտասահմանյան երկրների հետ կապեր ունեցող ահաբեկչական կազմակերպության անդամներ էին: Ըստ հաղորդագրության՝ նրանք ահաբեկչական գործողություններ էին պլանավորում, այլ մանրամասներ չեն նշվում: