Մատչելիության հղումներ

Հնդկաստանը հետախուզական արբանյակ է արձակել


Հնդկաստանը հրթիռ է արձակում, արխիվ
Հնդկաստանը հրթիռ է արձակում, արխիվ

Հնդկաստանի Տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը հայտնում է, որ նոր սերնդի արբանյակ է հաջողությամբ արձակել, որը, պտտվելով Երկրին մերձ ուղեծրով, հետախուզական տվյալներ է փոխանցելու:

RISAT-2B կոչվող արբանյակը առաջին հերթին ռազմական նշանակություն ունի, այն օգնելու է զինված ուժերին՝ հետևելով Պակիստանի հետ Հնդկաստանի սահմանային իրավիճակին, սահմանամերձ Քաշմիրի անհանգիստ շրջանին:

Արբանյակը կարող է թիրախներ հայտնաբերել ու նշանակետերը փոխանցել ավիահարվածների համար: Արբանյակը օգտագործվելու է նաև խաղաղ նպատակներով, մասնավորապես՝ եղանակի կանխատեսման, գյուղատնտեսական ոլորտի համար:

Հնդկաստանի տիեզերական առաջիկա պլաններից է գալիք սեպտեմբերին ավտոմատացված կայան ուղարկել Լուսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG