Մատչելիության հղումներ

Շանահան․ Խոսքը Իրանին զսպելու մասին է, այլ ոչ թե պատերազմի


ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն և պաշտպանության նախարար Պատրիկ Շանահանը Կոնգրեսում լսումներից հետո զրուցում են լրագրողների հետ, Վաշինգտոն, 21-ը մայիսի, 2019թ․
ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն և պաշտպանության նախարար Պատրիկ Շանահանը Կոնգրեսում լսումներից հետո զրուցում են լրագրողների հետ, Վաշինգտոն, 21-ը մայիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երեկ Կոնգրեսում հայտարարել են, որ Վաշինգտոնի պատասխանը Թեհրանի ենթադրյալ սպառնալիքներին զսպել է հարձակումները ամերիկյան ուժերի վրա։

Պետքարտուղար Մայք Փոմփեոն և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նշել են, որ վերջին օրերին իրենց նպատակն էր զսպել Իրանին:

Այժմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է կանխել լարվածության հետագա աճը, Կոնգրեսում դռնփակ լսումների ժամանակ ասել է Շանահանը։ «Խոսքը զսպման մասին է, այլ ոչ թե պատերազմի: Մենք պատերազմի չենք պատրաստվում», - հավելել է Պենտագոնի ղեկավարը՝ շեշտելով, թե ԱՄՆ-ը ջանում է կանխարգելել Իրանի կողմից իրավիճակի սխալ գնահատումը։

Նույն օրը ավելի վաղ Շանահանը Պենտագոնում լրագրողներին կարծիք էր հայտնել, թե իրենց քայլերը բավական դիպուկ են եղել, ինչի արդյունքում Իրանի պոտենցիալ հարձակումները զսպվել են, որն էլ ամենակարևորն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG