Մատչելիության հղումներ

Մահացել է Ֆորմուլա 1-ի լեգենդար մրցարշավորդ Նիկի Լաուդան


Ավտոմրցարշավորդ Նիկի Լաուդան, արխիվ
Ավտոմրցարշավորդ Նիկի Լաուդան, արխիվ

Երեկ Ցյուրիխի հիվանդանոցում 70 տարեկանում վախճանվել է Ֆորմուլա 1 մրցույթի լեգենդար մրցարշավորդ ավստրիացի Նիկի Լաուդան:

Նա վերջին տարիներին ծանր հիվանդ էր և ենթարկվել է մի շարք բարդ վիրահատությունների, այդ թվում՝ երիկամների և թոքի պատվաստման:

Լաուդան երեք անգամ հաղթել է մրցումներում՝ 1975 և 1977 թվականներին՝ Ferrari, և 1984-ին՝ McLaren մեքենաներով:

1976 թվականին Նյուրնբերգում տեղի ունեցած մրցաշարում նա հրաշքով է վերապրել ծանր վթարը:

«Նիկի Լաուդան ավտոսպորտի լեգենդ էր, նա օրինակ էր բոլորիս համար», - այսօր ասել է Ֆորմուլա 1 մրցաշարների նախագահ Ժան Տոդը:

«Նիկին առհավետ կմնա մեր մարզաձևի հերոսը, խիզախ էր և միաժամանակ շատ մարդկային ու համեստ»,- ասել է Mercedes թիմի նախագահ Տոտո Վոլֆը:

Լաուդայի ընտանիքին և բարեկամներին ցավակցական հեռագրեր են հղել այսօր հայտնի բոլոր մրցարշավորդները, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչներ:

2013 թվականին նկարահանվել է «Սրընթաց» գեղարվեստական ֆիլմը բրիտանացի մրցարշավորդ Ջեյմ Հանթի հետ Նիկի Լաուդայի սկզբունքային և թեժ մրցակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG