Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ռուսաստան


ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ

Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ռուսաստան։

Ըստ ԿԲ պաշտոնական կայքէջի, Ջավադյանը Մոսկվայում մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող Արտարժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին:

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG