Մատչելիության հղումներ

Պայմանավորված ֆուտբոլային խաղի սկանդալ Վրաստանում


Վրաստան - Ֆուտբոլային հանդիպում Թբիլիսիի մարզադաշտում, արխիվ
Վրաստան - Ֆուտբոլային հանդիպում Թբիլիսիի մարզադաշտում, արխիվ

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ մեղադրվող 11 ֆուտբոլիստների:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ ձերբակալվածների թվում են 8 ներկայիս և 3 նախկին ֆուտբոլիստներ:

Նրանցից 5-ը բարձրագույն լիգայում հանդես եկող WIT Georgia թբիլիսյան ակումբից են, որը մայիսի 19-ին 0:2 հաշվով պարտվել է Բաթումիի «Դինամո» ակումբին:

Իրավապահ մարմինները հետաքննում են այդ խաղի կեղծման հանգամանքները: Բացի այդ, նրանք հետաքննում են նաև Վրաստանի երկրորդ լիգայի երկու ակումբների ենթադրյալ ապօրինի գործարքների մասին վկայող փաստերը:

Ըստ քննիչների, ֆուտբոլիստների հետ կապ է հաստատել «մի խմբավորում, որը 34 հազար դոլարի առաջարկ է ներկայացրել պայմանավորված արդյունք ապահովելու համար»:

Ոստիկաններն ասել են, որ ունեն այդ ապօրինի գործարքի մասին վկայող տեսագրություն:

Մեղավոր ճանաչվելու դեպքում ֆուտբոլիստները կարող են դատապարվել 4-6 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG