Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ին մտահոգում է ԱՄՆ-ի և Իրանի առճակատումը


ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ, արխիվ
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ, արխիվ

ՄԱԿ-ը մտահգություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության փոխադարձ թշնամական հռետորաբանության կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է հղել:

Մայիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ «եթե Իրանը կռվել է ոզում, դա կլինի Իրանի պաշտոնական վերջը»:

Դրան ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թրամփի հայտարարությունները «ցեղասպանական կսմիթներ» է որակել ու խորհուրդ տվել «զերծ մնալ Իրանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց»:

«Մեզ մտահոգում է սրացող առճակատման մասին վկայող այս հռետորաբանությունը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG